Իսկ ի՞նչ անել պաշտոնական տեղեկատվության հետ

Իսկ ի՞նչ անել պաշտոնական տեղեկատվության հետ

ԷկոԼուր

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն արձագանքեց «ԷկոԼուր»-ի՝ 2012թ.  հուլիսի 11-ին հրապարակած  «Ընդերքօգտագործող ընկերությունները բնօգտագործման վճարների հաշվետվություն չեն ներկայացրել» նյութին: Նամակում ասված է. ««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի www.ecolur.org կայքում 11.07.2012թ., ժամը 18:27 թվա­գր­մամբ տեղակայված՝ «Ընդերքօգտագործող ընկերությունները բնօգտագործման վճարների հաշ­վետ­վություն չեն ներկայացրել» վերնագրով hոդվածում նշվել է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը 2011 թ. 2-4 եռամսյակներում բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություն չի ներկայացրել 2 եռամս­յակների համար:

Այդ առնչությամբ հայտնում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ներկայում իրա­կա­նաց­վում են Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաս­տա­կան աշխատանքներ, սակայն, մինչ օրս այդ հանքավայրի շահագործման լիցենզիայով ամ­րա­գրված օգտակար հանածոների մասով ընդերքօգտագործում չի իրականացվել: Ուստի՝ մետա­ղա­կան օգտակար հանածոների մասով դեռևս չի ծագել բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշ­վետ­վություն ներկայացնելու պարտավորություն:

Մինչ այժմ, որպես բնօգտագործում, ընկերությունն իրականացրել է մակերևութային և ստոր­գետն­յա ջրերի և բալաստային հումք ու լցանյութ համարվող ապարների օգտագործում, որի հա­մար բնօգտագործման համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամ­կետ­ներում 2011 թ. բոլոր եռամսյակներին ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախա­րա­րութ­յուն, 2012 թ.-ից՝ բալաստային հումք և լցանյութ համարվող ապարների օգտագործման հա­մար բնօգտագործման համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամ­կետ­ներում ներկայացվում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Այդ հաշվետվությունների մեկական օրինակները հաստատումից հետո՝ սահմանված 5-օրյա ժամ­կե­տում ներկայացվել են հարկային մարմնին և օրենքով սահմանված կարգով կատարվել է բնօգ­տա­գործման վճարների վճարման պարտավորությունը»:

Նշենք, որ այդ հաշվետվության  ներկայացված չլինելու մասին պաշտոնական տեղեկատվությունը վերցված է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

12:42 Հուլիս 14, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news