Թեղուտի հանքավայրը գնահատվում է 35 միլիարդ 140 միլիոն 672 հազար 373 դոլլար

Թեղուտի հանքավայրը գնահատվում է 35 միլիարդ 140 միլիոն 672 հազար 373 դոլլար

ԷկոԼուր

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հաքավայրի շահագործման ընթացքում կորզվելու է պղնձի և մոլիբդենի միայն 80%-ը, իսկ մնացած 20%-ը թունավոր տարրերով թափվելու է պոչամբար: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կանխատեսեց  ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: «20% բաղադրիչների հետ միասին պոչամբար է թափվելու պիրիտը, որի մեջ կա սելեն, տելուր, որոնք թունավոր տարրեր են: Դրանցից ոչ մի գրամ չի կորզվելու և դրանք ամբողջությամբ թափվելու են միջավայր»,-ասաց Հրաչյա Ավագյանը:

Մասնագետը դեմ է Թեղուտի հանքավայրի շահագործմանը և նունիսկ առաջարկությամբ դիմել է կառավարությանը: «Առաջարկություն եմ գրել` Թեղուտի փոխարեն վերամշակել Զանգեզուրի կոմբինատի պոչամբարների պարունակությունը: Ինձ հիմար պատասխան է եկել, ես գոհ չեմ: Պղինձը, երկաթը ,ռենիումը` այդ օգտակար տարրերի կորզման համար, ավելի ձեռնտու է շահագործել պոչերը, քան բուն Քաջարանի հանքավայրը»,-ասաց Հրաչյա Ավագյանը` նշելով, որ այդ տարրերն արդեն արդյունահանված են և մեծ ծախսեր չեն պահանջում:

Ըստ Հրաչյա Ավագյանի ուսումնասիրությունների` Թեղուտի հանքավայրի տարրերի ընդհանուր քանակի արժեքը 2011 թվականի բորսայի գների համաձայն կազմում է 35 միլիարդ 140 միլիոն 672 հազար 373 ԱՄՆ դոլլար:

16:23 Օգոստոս 20, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news