Թեղուտի պաշտպանները դեկտեմբերի 21-ին «ACP» ընկերության դեմ ակցիա են կազմակերպում

Թեղուտի պաշտպանները դեկտեմբերի 21-ին «ACP» ընկերության դեմ ակցիա են կազմակերպում

ԷկոԼուր

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, Մաշտոցի այգում ակցիա է կազմակերպում: Ակցիայի նպատակն է բացահայտել «АСР» ընկերության (Armenian Cooper Program) գործողությունները, որոնք, նախաձեռնողները «մեքենայություններ ու ապօրինություններ» են անվանում:

Ակցիայի կազմակերպիչների գլխավոր նպատակն է` «դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը, վերականգնել պառճառված վնասը, պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար»:
Սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններում ակտիվիստները գրում են. «… Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:… Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը… Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ձեզ կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները…»:

Ելույթներից հետո կկազմակերպվի երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

15:59 Դեկտեմբեր 20, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news