Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում կոչնչացվի մոտ 2070 հեկտար անտառ

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում կոչնչացվի մոտ 2070 հեկտար անտառ

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում կոչնչացվի մոտ 2070 հեկտար անտառ: Այս մասին  «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքում գրում է հեղինակ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ, էջ 107):

«…ընկերությանն է հատկացվել 1970 հեկտար հողատարածք, որից 1589,6 հեկտարը անտառային ֆոնդի հողերն են…ընկերությանը հատկացված հողատարածքն ամբողջությամբ դրվելու է Թեղուտի հանքավայրի շահագործման եւ շահագործման հետ կապված օժանդակ կառույցների տակ (հակառակ դեպքում ինչո՞ւ է հատկացվել), անտառահատման ու ոչնչացման է ենթարկվելու ոչ միայն 1589,6 հեկտար «անտառային ֆոնդը», այլ դրանից շատ ավելին,- գրում է Հրաչյա Ավագյանը եւ բացատրում,- եթե զառիթափ լեռնալանջերում անտառապատ բաց հանքի տարածքը զբաղեցնում է 240 հեկտար, ապա ոչնչացման ենթակա անտառները ոչ թե կարող են զբաղեցնել հենց այդքան, (240հա տարածք), այլ դրանից մոտ 3 անգամ ավելի: Բանն այն է, որ բաց հանքից լեռնալանջերով վերեւ ընկած անտառները եւս ենթակա են ոչնչացման. այդ տարածքի ծառերը սնուցող ջրերը, կորցնելով ներքեւի ապարների դիմադրությունը, ազատ եւ սրընթաց հոսելու են դեպի բաց հանքի դատարկ տարածքը, որի հետեւանքով էլ բաց հանքից վերեւ ընկած տարածքի (մակերեսով մոտ 2 անգամ ավելի, քան բաց հանքի տարածքն է) ամբողջ ծառերը չորանալու եւ ոչնչանալու են: Հետեւապես ոչնչացման ենթակա անտառների մակերեսը կազմելու է ոչ թե 1589,6 հա, այլ մոտ 2070 հա» :

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

12:22 Սեպտեմբեր 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news