Հանրային քննարկումներ Թեղուտ համայնքում` բացհանքի արտադրողականությունը 15 միլիոն տոննայով ավելացնելու թեմայով

Հանրային քննարկումներ Թեղուտ համայնքում` բացհանքի արտադրողականությունը  15 միլիոն տոննայով ավելացնելու թեմայով

Էկոլուր

Թեղուտ համայնքում օգոստոսի 24-ին ժամը 13:00-ին նախատեսվում է անցկացնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը: Հայտով նախատեսվում է բացհանքի 142.2 միլիոն տոննա արտադրողականությունը ավելացնել 15 միլիոն տոննայով: Գործընթացը պետք է իրականացվի երեք փուլով. 2017թ-ին արտադրողականությունը կավելանա 8 միլիոն տոննայով, 2019-ին՝ կհասնի 12 միլիոն տոննայի , իսկ 2024-ին` 15 միլիոն տոննայի: Արտադրողականության մեծացման արդյունքում օպտիմալացված բացահանքը վերջնական դիրքում կունենա 1606 մետր առավելագույն երկարություն և 1016 մետր առավելագույն լայնություն վերևում, իսկ օտարման տարածքը կկազմի 103,5 հեկտար:

Նախագծով նախատեսվում է կառուցել երկրորդ հոսքագիծը և երկրորդ պոչատարը: Այն իրենից ներկայացնելու է երկաթբետոնե ներպատված վաքեր և 1300մմ տրամագծով ներպատված մետաղե հորիզոնական խողովակներ՝ 2500մմ տրամագծով: Երկրորդ գծի կառուցումից հետո գոյություն ունեցող պոչատարը վերանորոգվելու է և ծառայելու որպես պահուստային: Պոչերը պետք է հավաքվեն գործող պոչամբարում: Նախագծի հաջող իրականացման դեպքում Խառատաձոր գետի կիրճում գտնվող պոչամբարի 213.036 միլիոն մ3 ծավալը կապահովի ֆաբրիկայի աշխատանքը մոտ 21 տարի: Մակաբացման ապարները նախատեսվում է տեղավորել բացահանքի հարավ-արևմտյան մասում ընկած Դուքանաձոր գետի կիրճում:

 

 

 

15:20 Օգոստոս 21, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news