Թեղուտի հանքավայրում երրորդ հարկից բանվոր է ընկել. նա աշխատել է առանց ամրագոտու

Թեղուտի հանքավայրում երրորդ հարկից բանվոր է ընկել. նա աշխատել է առանց ամրագոտու

News.am

Լոռու մարզի Թեղուտ գյուղի տարածքում «Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրի շինհրապարակում աշխատելիս նոյեմբերի 15-ի երեկոյան երրորդ հարկից սայթաքել, ընկել է 31-ամյա թեղուտցի Արման Ալիխանյանը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին NEWS.am-ին պատմեց բնապահպան-ակտիվիստ Գայանե Բաբլոյանը:

Գայանե Բաբլոյանի խոսքով, Արման Ալիխանյանը ծանր վնասվածքներ է ստացել. «Վնասվել է վիզը, գլուխը, կոտրվել է ողնաշարը»:

«Թեղուտի բնակիչներն ասացին, որ նա աշխատելիս է եղել հարստացման ֆաբրիկայում, ցանց է պատրաստել, որ հետագայում պատերը շարեն, ու սայթաթել է: Նա աշխատել է առանց ամրագոտու»,- ասաց բնապահպան ակտիվիստը:

Թեղուտի բնակիչները ակտիվիստին պատմել են, որ Արման Ալիխանյանն ամուսնացած է, ունի 2 տարեկան երեխա: Գայանեի կարծիքով, «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատողների համար ամենատարրական պայմաններն անգամ չի ապահովում՝ վտանգելով այնտեղ աշխատողների կյանքը:

«Թեղուտ» ՓԲԸ-ն ասել է, որ կհոգա Արման Ալիխանյանի բուժման ծախսերը, բայց ծախսերը հոգալով հարցը չի լուծվում, չգիտես՝ ինչ կլինի այդ երիտասարդի հետ, մարդկանց ճակատագրի հետ են խաղում»,-  ասաց ակտիվիստը:

Լուսանկարը՝ News.am-ի

Նոյեմբեր 16, 2013 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր