Թեղուտի պաշտպանները ՀՀ դատախազությանը հանձնեցին Թեղուտի հանքավայրն ապօրինաբար շահագործելու մասին հանցագործության հաղորդում (Լուսանկարներ)

Թեղուտի պաշտպանները ՀՀ դատախազությանը հանձնեցին Թեղուտի հանքավայրն ապօրինաբար շահագործելու մասին հանցագործության հաղորդում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«ACP» ընկերության դեմ կազմակերպված  ակցիայի շրջանակներում «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ դատախազություն: Ակտիվիստները ընկերությանը մեղադրում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը անօրինական շահագործելու մեջ` որպես հիմնավորում ներկայացնելով` «Environmental Resource Management» (ERM) կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքները: Այս կազմակերպությունը «ACP» ընկերության պատվերով իրականացրել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում: Ինչպես ակցիայի մասնակիցներին ասաց «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը. «Այս պահի դրությամբ նախագիծն (Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծ) իրականացվում է առանց փորձաքննության եւ անօրինական: Այսպիսով այստեղ կա քրեական հանցագործության հատկանիշ 2 տեսանկյունից: Առաջինը` պետական մարմինները չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող գործողություններ` պարզելու համար, թե այնտեղ ինչպես է իրականացվում հանքավայրի շահագործումը, եւ այս մարմիների գործողություններում կա պաշտոնական անփութության հանցագործության հատկանիշ եւ հնարավոր է կոռուպցիոն գործարքի հնարավորություն, եւ երկրորդ` հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչները` վերնախավը, ով որ պարտավոր էր այդ նախագիծը ներկայացնել փորձաքննության, չի ներկայացրել եւ դրանով իսկ առանց ներկայացնելու, իրականացնում է տնտեսական գործունեություն, որը եւս քրեական հանցագործություն է քանի որ էական վնաս է պատճառում Հայաստանի Հանրապետության եւ համայնքի բնակիչներին: Մենք հետամուտ ենք լինելու, որ մեր իրավապահ մարմինները պատշաճ կերպով իրանցկացնեն քննություն այս հանցագործությունը բացահայտելու եւ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»:  Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները, որի մեջ է մտնում «ACP» ընկերությունը իր տարածած հայտարարությամբ նշում է, որ Թեղուտծի նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով անցել է բոլոր պահանջվող փորձաքննությունները:

Ակցիայի շրջանակներում «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը ներկաներին ներկայացրեցին «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ» մանիֆեստը, որով կոչ էին անում բոլոր մտահոգ անձանց եւ կազմակերպություններին միանալ իրենց աշխատանքներին` միասին պայքարելու սոցիալական արդարության վերականգնման, բնության պահպանության և արժանապատիվ կյանքի համար:

Դեկտեմբեր 21, 2012 at 15:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր