Թեղուտի գործընթացի իրավական հարցերով կզբաղվի ՀՀ սահմանադրական դատարանը

Թեղուտի գործընթացի իրավական հարցերով կզբաղվի ՀՀ սահմանադրական դատարանը

ԷկոԼուր

Օգոստոսի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա քննարկում, թե որքանով են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը: Այս մասին տեղեկացնում է «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը հիշեցնում է, որ 01.04.2011թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն` հասարակական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դիմելու դատական պաշտպանության, նշելով, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են» (գործ` ՎԴ/3275/05/09):

Քննարկվելու է նաեւ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշման իրականացման շուրջ պետության միջազգային պարտավորությունների հիմնահարցը:

14:28 Օգոստոս 21, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news