Նման անվանումներ, տարբեր հետաքրքրություններ

Նման անվանումներ, տարբեր հետաքրքրություններ

ԷկոԼուր

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնա­պահպանական հասարակական կազմակերպությունը տարածել է մամլո հաղորդագրություն «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» միջոցառման անցկացման վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀԿ-ն «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ համատեղ (մտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ) հուլիսի 23-ին մաքրել են Շնող գետի գետափնյա և մերձակա տա­րածք­նե­րը, մերձակա հուշաղբյուրները և հանգստի ու ժամանցի վայրերը: Մամլո հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ միջոցառման նախօրեին կազմակերպիչները դիմել են Թեղուտի մոտ գտնվող էկոկրթական ճամբարի ակտիվիստներին, պատ­րաս­տակա­մություն հայտնել ճամբարի մասնակիցնե­րին տրամադրել Թեղուտի պղինձ-մոլիբ­դենային հանքավայրի շահագործման ծրագրի և դրա շրջա­նակներում նախատեսվող բնապահպանական միջոցառումների վերաբերյալ համալիր տեղե­կատվություն և առաջարկել մասնակցել միջոցառմանը: Սակայն մերժում են ստացել:

Հիշեցնենք, ստացված առաջարկության հետ կապված հուլիսի 22-ին էկոկրթական ճամբարի մասնակիցները տարածեցին հաղորդագրություն, որտեղ նրանք մասնավորապես նշում են, որ անիմաստ են համարում օրինախախտ ընկերության շահերը սպասարկող ՀԿ-ի հետ որևէ համագործակցություն: Նրանք նաեւ նշում են, որ «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնա­պահպանական հասարակական կազմակերպությունը պետք չէ շփոթել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հետ:

15:11 Հուլիս 25, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news