Հայտարարվել է Թեղուտում անտառվերականգնում իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ

Հայտարարվել է Թեղուտում անտառվերականգնում իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման նպատակով իրականացվող անտառահատումներով հասցվող վնասի հատուցման ծրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ: Մրցույթն անց է կացվելու մեկ լոտով՝ «Հայ­անտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառ­տնտե­սություններում 315 հա տարածքում նա­խա­գծի համաձայն անտառապատում իրականացնող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքից (http://www.teghout.am/am/news/34.htm):

Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան և գյուղա­տնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր (http://www.teghout.am/images/forestation_program.pdf), որով նախատեսվում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա ան­տա­ռի կրկնակի գումարային մակերեսով` 714 հա տարածքներում: Ընդ որում, ընկերու­թյունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկ­ված ծա­ռերի նկատմամբ խնամքի համար` մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա:

Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 75 հա գումարային մակե­րեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վար­չական սահմաններում գտնվող շուրջ 220 հա գումարային մակերեսով տարածքներում:

Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով ծառատունկեր իրականացվել են նաև հասա­րա­կական կարգով:

15:00 Հունիս 25, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news