Թեղուտի խնդիրը Մաշտոցի այգում

Թեղուտի խնդիրը Մաշտոցի այգում

ԷկոԼուր

Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր` ապրիլի 25, 26, 27-ին, որտեղ քննարկվելու է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը:

Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:

Քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու Թեղուտում, Երևանում և այլուր բնակվող մարդուն, ինչու է կարեւոր, որ բոլորը միանան, մասնակցեն, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց  համար: Միջոցառումը կազմակերպել են «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը:

18:18 Ապրիլ 25, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news