Առաջին անգամ բնապահպանական խնդիրը դուրս է եկել Հայաստանի սահմաններից. «Փրկենք Թեղուտը» նախաձեռնություն

Առաջին անգամ բնապահպանական խնդիրը դուրս է եկել Հայաստանի սահմաններից. «Փրկենք Թեղուտը» նախաձեռնություն

Tert.am

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության ակտիվիստներ Գոռ Հակոբյանը և Եղիա Ներսեսյանն այսօր լրագրողների հետ հանդիմանը ներկայացրեցին Թեղուտի հանքի շահագործման դեպքում հնարավոր աղետների և այն կանխելու համար քաղաքացիական նախաձեռնության կատարած աշխատանքների մասին:

Ակտիվիստները հատկապես ընդգծեցին, որ առաջին անգամ Հայաստանում բնապահպանական խնդիրը դուրս է գալիս երկրի սահմաններից և պայքարին են միանում նաև դրսում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներ:

Եղիա Ներսիսյանը ներկայացրեց այս նպատակով Մոսկվայում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման մանրամասները և հավատացրեց, որ տեղի հայ համայնքը միացել է նախաձեռնությանը և իրենց միջամտությունը կունենա խնդիր շուրջ: Ակտիվիստը հանդիպումից առանձնացրեց մի միջադեպ, երբ քննարկմանը Մոսկվայում առանց հրավերի ներկայացել էր նաև հանքը շահագործող «Վալլեքս» գրուպ ընկերության ներկայացուցիչը, ով ներկայացել էր ելույթ ունելու նպատակով: «Մենք թեև չէինք նախատեսել, որ նրան ձայն կտրվի, սակայն ներկաներին դիմեցինք, թե ցանկանո՞ւմ են, որ նա ելույթ ունենա: Քննարկման մասնակիցները միաձայն թույլ չտվեցին նրան խոսք ասելու:

Նրանք ասացին, որ ցանկանում են բնապահպանների խոսքը լսել,« ձերը մշտապես է ներկայացվում»»,- պատմեց Եղիա Ներսիսյանը: Բնապահպանները նշեցին, որ նման մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել Գերմանիայում, և առաջիկայում նպատակ կա քննարկումներ անցկացնել նաև Սփյուռքի այլ համայնքներում նույնպես:

Ակտիվիստները հավատացրեցին, որ իրենք «Վալլեքսի» դեմ ոչինչ չունեն և նրանց պայքարն ուղղված է կառավարության դեմ, ով էլ որոշում է կայացրել հանքը շահագործելու մասին:

«Եթե հիմա խոսում են, որ Թեղուտում արտագաղթը կանխվել է հանքի շահագործման շնորհիվ, ապա 30 տարի հետո այնտեղ ընդհանարպես անելիք չի լինելու»,- ասաց Գոռ Հակոբյանը: Եղիա Ներսիսյանը հստակեցրեց. «Մենք այն գիտակցության համար ենք աշխատում, որ վնասների ամբողջ ծավալը հասարակությունը հասկանա, որ այս խմբի մարդիկ չեն պայքարում հանուն ծառի, ինչպես ներկայացվում է հաճախ, այլ պայքարում են հանուն Հայաստանի լինել-չլինելու: Մենք չենք թողնի այդ տարածքը մեռյալ գոտի սարքեն»:

Թեղուտի պաշտպանները քաղաքական նկրտումներ չունեն

Yerkir.am

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեցին, որ նախաձեռնությունը քաղաքական նկրտումներ չունի, անկախ եւ ինքնուրույն շարժում է, որը չի ձգտում իշխանության:

 «Մեր նպատակն է ներկայացնել խնդիրը եւ դրա լուծման այլընտրանքային տարբերակներ մշակել: Նախաձեռնությունն այսօր ունի տարբեր աշխատանքային խմբեր, որոնք գործում են շատ համախմբված»,- ասաց նախաձեռնության անդամ Գ. Հակոբյանը` հիշեցնելով, որ, բացի բնապահպանական խնդիրներից, իրենք կփորձեն այլ խնդիրներ եւս բարձրացնել` առողջապահականից սկսած մինչեւ աշխատատեղերի բացում եւ հարկային դաշտ:

 Բնապահպան ակտիվիստները, խոսելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի մասին, նշեցին, որ հանքավայրը շահագործող «Քրոնիմետ» գերմանական ընկերությունը նույնպես պետք է ծրագրեր իրականացնի Հայաստանում` հաշվի առնելով Գերմանիայի օրինական դաշտը:

 Նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը, խոսելով նախորդ շաբաթ Մոսկվայի հայ համայնքի հետ կայացած հանդիպման մասին, նշեց, որ առաջին անգամ է Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին խոսվում նրա սահմաններից դուրս: «Հանդիպել ենք Մոսկվայի ոգեւորված երիտասարդների հետ, նրանք եւս պատրաստակամ են մասնակցելու ցանկացած գործողության»,- ասաց նա` հույս հայտնելով, որ արդյունքները միանշանակ կլինեն:

 Անդրադառնալով «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հայտարարությանը, թե իբր իրենք նրանց ներկայացուցչին թույլ չեն տվել խոսել Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, Ներսիսյանը հայտնեց. «Հանդիպման ներկաները պարզապես չեն ցանկացել լսել «Վալլեքս»-ի ներկայացուցչին»:

 Իրենց հետագա գործունեությունը ներկայացնելով` բանախոսները հայտնեցին, որ առաջիկայում կլինեն Ֆրանսիայում եւ Կանադայում, նաեւ վստահեցրին, որ Թեղուտի խնդիրը դրական արդյունքներ կունենան:

17:42 Փետրվար 03, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news