Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են փոխհատուցում «Թեղուտ» ՓԲԸ-ից իրենց կրած վնասների դիմաց

Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են փոխհատուցում «Թեղուտ» ՓԲԸ-ից իրենց կրած վնասների դիմաց

ԷկոԼուր

Թեղուտ համայնքում կայացան հանրային քննարկումներ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի 142.2 միլիոն տոննա արտադրողականությունը 15 միլիոն տոննայով ավելացնելու թեմայով: Սակայն տեղի բնակիչները «Թեղուտ» ՓԲԸ-ից պահանջեցին լուծել արդեն իսկ եղած խնդիրները և արտադրողականության ավելացումը քննարկել ընդհանուր խնդիրների համատեքստում:

Նախագծող`«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյանը հայտնեց, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է ավելացնել բացահանքի տարածքը, իսկ պոչամբարի ծավալների մեծացում չի նախատեսվում:

«Բացահանքի 91.8 հա տարածքը նույն նախածի շրջանակներում 11 հա-ով ավելացնելու ենք: Լցակույտի տարածքը 129.8 հա է, որը մեզ կբավարարի մինչև 2038 թվականը: Պոչամբարի պոչատարը փոխվելու է. կառուցվելու է նորը, իսկ հինը լինելու է վթարային: Մեր պոչամբարը մեզ ծառայելու է 21 տարի, եթե աշխատենք նույն ծավալներով», - հայտնեց Հովիկ Նիկողոսյանը: Նանաև տեղեկացրեց, որ օգտագործելու են լողացող պոմպեր: Նիկողոսյանի խոսքով՝ Դեբեդ գետից «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչ այժմ տարեկան վերցրել է 8 մլն 442.000 մ3 ջուր, հիմավերցնելու է 15 մլն մ3:  Շնող գետից վերցրել է 288.000 մ3 ջուր, հիմա վերցնելու է 61.000  մ3: Ըստ Նիկողոսյանի՝Շնող  գետից վերցվող ջրի ծավալը քչանում է, որովհետև խճի արտադրամասում շինարարությունը ավարտվել է, և այն հիմա աշխատում է օրական 3 ժամ՝նախկին 8 ժամվա փոխարեն: Կոմբինատը խմելու ջուր վերցնում է«Լոռի-Բերդ» ջրատարից: Նախկին 24.000մ3-ի փոխարեն կվերցնի 36.000 մ3:

Քննարկման մանրամասները՝ «Էկոլուր»-ի առաջիկա հրապարակումներում:

 

 

17:24 Օգոստոս 25, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news