ՀՀ կառավարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին թույլատրեց ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր ներկրել

ՀՀ կառավարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին թույլատրեց ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր ներկրել

ԷկոԼուր

Ապրիլի 9-ին ՀՀ կառավարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր տվեց: Ներմուծվելու են  5 հատ՝ 4-րդ եւ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր պարունակող 18.5 MBq - 8266.0 MBq ակտիվությամբ Cs-137 սարքեր եւ 6 հատ 5-րդ դասի ռադիոակտիվ նյութեր   պարունակող 20mCi ակտիվությամբ Cd-109  սարքեր, որոնք  օգտագործվելու են  հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով:

«Թեղուտ» ՓԲԸ-ն մտնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմի մեջ: Ընկերությունը շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պղնձի եւ մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո:

17:30 Ապրիլ 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news