Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Թեղուտի պաշտպանության հիմներգի մրցույթ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Թեղուտի պաշտպանության հիմներգի մրցույթ

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Թեղուտի պաշտպանության մասին հիմներգի մրցույթ:

«Երգի լավագույն տարբերակը կդառնա Հայաստանում` բնապահպանության, սոցիալական արդարության, քաղաքացիական դիմադրության, հանրային շահի, մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատիվ աշխատանքի, մարդային երջանկության, հետևողական պայքարի, համախմբվածության, սերունդների ազատության երգը: Մենք չենք ուզում գովերգել Հայաստանի բնաշխարհն առանց այն սիրելու, չենք ուզում պայքարել առանց գիտակցելու, մենք ուզում ենք այսօր
մեր քաղաքների ու գյուղերի փողոցներում ստեղծել մեր կյանքի, մեր ապագայի, մեր պայքարի երգը, հանուն Թեղուտի գոյության, հանուն արժանապատիվ մեր ապագայի` մեր երկրում»,- ասված է հայտարարության մեջ:

Երգը պետք է  առնվազն 3 րոպե տևողությամբ լինի: Պետք է ներկայացվի աուդիո ֆայլ Mp3, wma ձևաչափերով:

Հայտերը ներկայացնել [email protected] էլ հասցեով մինչև 2013թ մարտի 10ը: Հարցերի դեպքում` գրել [email protected]  հասցեին կամ զանգահարել 091707985 հեռախոսահամարով:

13:47 Փետրվար 14, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news