ՀՀ Ազգային Ժողովը մերժեց Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականության ուսումնասիրման մասին օրինագիծը

ՀՀ Ազգային Ժողովը մերժեց Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականության ուսումնասիրման մասին օրինագիծը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային Ժողովը մերժեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը: Այն ներկայացրել էին “Ժառանգություն” կուսակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Փետրվարի 4-ի արտահերթ քառօրյա նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակելով օրակարգը՝ տեղեկացրել է, որ այդ օրինագիծը չի արժանացել ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Պատգամավորների մեծամասնությունը “դեմ ” է քվեարկել օրինագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելուն: Այս մասին տեղեկացնում է www.1in.am կայքը:

18:16 Փետրվար 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news