Եթե հասարակական կազմակերպություններին իրավունք չեն տալիս պաշտպանել հանրային շահը դատարանում, ապա նրանք այն կպաշտպանեն փողոցում (Լուսանկարներ)

Եթե հասարակական կազմակերպություններին իրավունք չեն տալիս պաշտպանել հանրային շահը դատարանում, ապա նրանք այն կպաշտպանեն փողոցում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հասարակական կազմակերպությունները պետք է իրավունք ունենան դատարանում պաշտպանելու հանարային շահը: Այսպիսին է հասարակայնության կարծիքը, որը այն արտահայտեց օգոստոսի 22-ին` Սահմանադրական իրավունքի կենտրոնում: Հարցի քննարկմանը մասնակցեցին ՀՀ սամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ, Սահամանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը, հասարակական կազմակերպություններ, իրավաբաններ: «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունից ելույթներով հանդես եկան իրավաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Հայկ Ալումյանը:

Հասարակայնության առաջ քաշած խնդիրը վերաբերում էր ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը (գործ ՎԴ/3275/05/09), որի համաձայն` հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն հայցով դիմել դատարան, եթե հայցը վերաբերում է կազմակերպության հետապնդած նպատակներին, այլ ոչ կոնկրետ իրավունքների եւ շահերի: «Դատարանը միակ իրական մեխանիզմն է իրավունքների պաշտպանման համար: Բայց եթե հասարակական կազմակերպություններին թույլ չեն տալիս դիմել դատարան, ապա նրանք, միեւնույնն է, որեւէ տեղ այն կդրեւորեն, օինակ` փողոցում»,- ասաց Արթուր Գրիգորյանը: Նա նկարագրեց Թեղուտի գործընթացի մանրամասները, Սահմանադրական դատարանի հակասական եւ սուբյեկտիվ դիրքորոշումը եւ արգելքներից բխող հետեւանքները: Մասնավորապես,  որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ընդունել է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ ընդունված միջազգային պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Օրհուսի կոնվենցիան այսպես կոչված կանաչ ժողովրդավարության մեխանիզմ է, որը որոշում է քաղաքացիական հասարակության իրավունքը շրջակա միջավայրի մասին տեղեկատվության ստացման մասին, շրջակա միջավայրին վերաբերող հարցերի որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու մասին, եւ շրջակա միջավայրի հետ կապված հարցերում արդարադատության մատչելիության մասին:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը չժխտեցին այն հնարավորությունները, որ պետք է սահմանել հասարակայնության իրավունքը` պաշտպանելու հանրային շահերը դատական կարգով: Տպավորություն ստեղծվեց, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ մշակել է մոտեցումներ այս հարցի վերաբերյալ: Իսկ կոնկրետ առաջարկները կհրապարակվեն այս տարվա աշնանը:

18:14 Օգոստոս 23, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news