«ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը դադարեցված է

«ԱրմՕյլ»-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը դադարեցված է

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի շինարարական աշխատանքները դադարեցված են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ «ԱրմՕյլ» ընկերությունը նավթավերամշակման գործարանի շինարարությունը իրականացնում էր առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: Եղվարդ քաղաքի բնակիչներն ահազանգ էին բարձրացրել՝ տեղի է ունենում «Էկոլոգիական աղետ»:

«Եղվարդի «Նատի» թաղամասի բնակիչների ահազանգերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթով ձեռնարկված գործողությունների արդյունքում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 18.10.2017թ. № ՎԴ/02-Ա որոշմամբ «Արմօյլ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքների իրականացումը, մինչև վերջինիս կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը», - նշված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:

 

Հոկտեմբեր 25, 2017 at 12:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր