Տարոնիկում ջուր չկա, մարդիկ ստիպված խմում են խորքային հորերի չքլորացվող ջուրը (Լուսանկարներ)

Տարոնիկում ջուր չկա, մարդիկ ստիպված խմում են խորքային հորերի չքլորացվող ջուրը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը ջուր չունի: Բնակիչներն ահազանգում են, որ ձկնաբուծարանների կողմից Արարատյան ստորգետնյա ջրավազանի գերշահագործման արդյունքում իրենք զրկվել են ջրից: «Մեզ մոտ մոտ 30 ձկնաբուծարան կար, հիմա ոչ մի հատ չկա, որովհետև ջուր չկա»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Տարոնիկի բնակիչները: Նրանք նշեցին, որ որպես խմելու ջուր օգտագործում են խորքային հորերից դուրս եկող արտեզյան ջուրը, որը չի քլորացվում: «Երբ այդ ջրով լողանում ենք, մազերներս կոշտանում է ու մենք այդ ջուրը խմում ենք: Ինչ անենք, այլ ելք չունենք, բայց որ կարող է մի օր այդ ջրից լուրջ առողջական խնդիրներ առաջանան, դա հաստատ» ,- ասացին տարոնիկցիները: Նրանք նշեցին, որ ջուր չլինելու պատճառով իրենց դաշտերը մնացել են անմշակ:

USAID-ի աջակցությամբ 2016 թվականին իրականացված «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի արդյունքների համաձայն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերօգտագործման արդյունքում ավելի քան 300 ինքնաշատրվանող հորատանցքերի ելքերը նվազել են մոտ 10 անգամ. 1990 թվականի ելքերը կազմել են 6118.6 լ/վրկ, իսկ 2012 թվականի՝ 606.4 լ/վրկ: Մոտ 205 հորատանցքեր դադարել են շատրվանել:








15:56 Նոյեմբեր 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news