Գյումրիում գրունտային ջրերն արդեն մակերես են դուրս գալիս

Գյումրիում գրունտային ջրերն արդեն մակերես են դուրս գալիս

ԷկոԼուր

Գյումրի քաղաքում կան տարածքներ, որոնք փլուզվում են, նստում, կամ ճահճնում: Պատճառը քաղաքի տակ գտնվող գրունտային ջրերի բարձր մակարդակն է: Գյումրի քաղաքի տակ կան հոսող գետակներ, ջրեր, որոնք քաղաքիից հեռացվել են 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում Գյումրիում կառուցված քարիզների համակարգի միջոցով: Քարիզները ստորգետնյա թունելներ են, որոնց միջոցով ստորգետնյա ջրերը դուրս են հոսել քաղաքից եւ օգտագործվել ոռոգման նպատակով, երբեմն նույնիսկ` խմելու նպատակով: Այս մասին ԷկոԼուրին պատմեց Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւրգ Պետրոսյանը:  1988թ. երկրաշարժից հետո քարիզների համակարգը վնասվել է: «Որոշ հատվածներ նույնիսկ փակվել են, հողով լցվել, ու հնարավորություն չկա, որ ջրերը հեռանան քաղաքի տարածքից: Հիմա քաղաքի որոշ տարածքներում նույնիսկ գերխոնավ, ճահճացող հատվածներ կան: Նույնիսկ հենց քաղաքի կենտրոնական Խաղաղության օղակի հատվածում վերջերս ահազանգ ստացվեց, որ այդտեղ վերջին տարին, տարիուկեսը խոնավությունը շատ բարձր է, գրունտային ջրերը դուրս են գալիս նույնիսկ մինչեւ մակերես»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքերի համաձայն` կառավարությունն այս խնդրին տեղյակ է, սակայն ոչինչ չի արվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Լուսանկարը www.shirak.agro.am կայքի

11:40 Ապրիլ 29, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news