2020թ-ին Սևանա լճի տարեկան ծրագրով բյուջետային հատկացումները 141,809.8 հազար դրամով ավելին կլինեն 2019թ-ի համեմատ

2020թ-ին Սևանա լճի տարեկան ծրագրով բյուջետային հատկացումները 141,809.8 հազար դրամով ավելին կլինեն 2019թ-ի համեմատ

ԷկոԼուր

2020 թվականին Սևանա լճի  տարեկան ծրագրով միջոցացառումների իրականացման համար նախատեսվում է ավելի շատ բյուջետային միջոցների ներգրավում՝ 724,962.5 հազար դրամ, 2019-ին հատկացված 583,152.7 հազար դրամի համեմատ: www.e-draft.am կայքում տեղադրված ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն՝ նախատեսված է 18 միջոցառում, որից  4 միջոցառում պետք է ֆինանսավորվի պետբյուջեի գումարներով: Մնացածն իրականացվելու են օրենքով չարգելված միջոցների հաշվին:

2020թ-ին ավելանալու են Սևանա լճի շրջակայքում  ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացման տարածքները և դրա համար հատկացվելիք գումարի չափը՝ 208238.5 հազար դրամ  271.0 հա անտառաշերտի մաքրման համար:

2020թ-ին կավելանա «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար հատկացվելիք գումարի չափը՝ 303199,7  հազ. դրամ:  

Մնացած 2 միջոցառումների՝ Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառման,  օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանման, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրման, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատման, վերականգնման ուղիների մշակման համար կհատկացվի 7624.3 հազ. դրամ, իսկ Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավատարմագրային կառավարման իրականացման համար՝ 205,800.0 հազար դրամ:

Ինչպես 2019թ-ին, այնպես էլ 2020թ-ի համար հստակեցված չէ, թե որքան անտառաշերտ է հիմնվելու և ինչ միջոցներով, ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած որքան շինություն ու ենթակառուցվածք է մաքրվելու, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում որքան մանրաձուկ է Սևանա լիճ բաց թողնվելու, լճի անմիջապես ափամերձ տարածքում գործող քանի հանգստի և սպասարկման օբյեկտներում է նախատեսվում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրում:

2020թ-ի ծրագրով 2019թ-ի համեմատ նախատեսվում է ևս 5 այլ միջոցառման իրականացում պետբյուջեի ֆինանսավորումից դուրս՝

  1. Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի մոնիթորինգի իրականացում
  2. Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա
  3. Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցում
  4. Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի ռեկուլտիվացման նախնական ծրագրերի ելակետային տվյալների փաթեթների մշակում
  5. Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային և խեցգետնային) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում:

15:40 Սեպտեմբեր 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news