2019 թ-ին Սևանա լճից հավելյալ ջրառ չի իրականացվելու

2019 թ-ին Սևանա լճից հավելյալ ջրառ չի իրականացվելու

ԷկոԼուր

2019 թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի ջրառ չի իրականացվելու: Այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստին:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա, ավելին, այս պահին խնայվել է շուրջ 30 միլիոն խմ ջուր՝ թույլատրելի 170-ից, նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 53 միլիոն խմ», - ասաց Սուրեն Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձրացել է:

«Շատ լավ նորություն է», - արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք, որ որ ս.թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 139.789 միլիոն խմ ջուր, իսկ լճի մակարդակը կազմում է 1900.62 մ, ինչը 2 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակի ցուցանիշից՝ 1900.60 մ-ից : Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 12-ի դրությամբ Սևանա լիճ է մուտք գործել 149.480 միլիոն խմ ջուր:

13:28 Սեպտեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news