ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատեց` Սևանա լիճն ունի բացասական հաշվեկշիռ:
«Սևանա լճի մակարդակը 25.12.2017թ. դրությամբ կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47մ) նվազելէ 0.05մ-ով»,- նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թվականի գործունեության հիմնական արդյունքների մասինմամուլի տեղեկանքում:
Աղբյուրի համաձայն` 2017թ-ին Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 266.757 մլն.մ3 ջուր, ինչը 99.622 մլն.մ3–ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2017թ․դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն.մ3 ջրաքանակ, ինչը 10.559 մ3–ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի ջրի թափանցիկությունը 2017 թվականին եղել է 13 մետր:
«Սևան» ազգային պարկի ջրածածկման ենթակա անտառտնկարկներով տարածքներից 2017 թ․մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին մաքրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից, 14․1 հա ֆիզիկական անձանց կողմից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրերով։
2005-2017 թվականների ընթացքում մաքրվել է 2064․17 հա տարածք։
Դեկտեմբեր 25, 2017 at 18:26