ԷկոԼուր
Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ բացթողումները չեն հանգեցնի Սևանա լճի մակարդակի բացասական հաշվեկշռի, Սևանա լճի մակարդակը հասավ բացասական հաշվեկշռի: Սույն թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ լճի մակարդակը 6 սմ-ով ցածր է 2016թ-ի դեկտեմբերի 18-ի մակարդակից` 1900.48 մ-ից իջնելով 1900.42 մ-ի: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի հավելվածի համաձայն 2017թ-ի հունվարի 1-ին եղել է 1900.46մ: Դա նշանակում է, որ լճի մակարդակը արդեն իսկ 4 սմ-ով ցածր է պաշտոնապես ընդունված հունվարի 1-ի ցուցանիշից:
Սևանա լճի մակարդակը 2017թ-ին հասած իր ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից ընդհանուր առմամբ իջել է 49 սմ-ով: Սևանա ճի մակարդակի նման մեծ անկումը պայմանավորված է հիմնականում լճից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն խմ ջրբացթողումներով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մշակած « օրենքի հավելվածում գրվեց. «Լրացուցիչ 100 մլն մ3ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, որի պարագայում նույն իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18 -8) Սեւանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված՝ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված՝ Սեւանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները»:
Դեկտեմբեր 19, 2017 at 15:28