
ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սևանա լճից իրականացվող ջրբացթողումներին՝ նշելով.
«Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:
Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սևանից:
Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել»:
Հավելենք, որ այսօրվա՝ օգոստոսի 9-ի դրությամբ, Սևանա լճից բաց է թողնվել 88.184 միլիոն խմ ջուր, իսկ լճի մակարդակը կազմում է 1900.74 մ, ինչը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակի ցուցանիշից՝ 1900.71 մ-ից: Արփա-Սևան ջրատարով այս տարի Սևանա լիճ է մուտք գործել 144.284 միլիոն խմ ջուր:
15:16 Օգոստոս 09, 2019