Ոռոգման ջրի խնայողության նպատակով մի քանի օրով դադարեցվել է Սևանա լճից ջրառը

Ոռոգման ջրի խնայողության նպատակով մի քանի օրով դադարեցվել է Սևանա լճից ջրառը

ԷկոԼուր

Ոռոգման ջրի խնայողության նպատակով դադարեցված է Սևանա լճից ջրբացթողումը օգոստոսի 19-ի ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 23–ը` ժամը 17:00-ը: Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն: Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Արտաշատ և Ստորին Հրազդան ջրանցքների ջրամատակարարումը դադարեցված է օգոստոսի 17-ի ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 21-ը`ժամը 22:00-ն: Օգոստոսի 19-ի ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 22:00-ն՝ դադարեցված է Արզնի-Շամիրամ ջրանցքի ջրամատակարարումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` մինչև օգոստոսի 21-ը ոռոգման նպատակով Սևանա լճից բաց է թողնվել 158.535 միլիոն խմ ջուր: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.66 մետր, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

Օգոստոս 21, 2018 at 17:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր