Շրջակա միջավայրի նախարարությունը սահամանում է սիգի և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները

Շրջակա միջավայրի նախարարությունը սահամանում է սիգի և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կսահմանի Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի ձկների և խեցգետնի արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները:

Նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N1018-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկում է թույլատրել կարասի անսահմանափակ  որս, առավելագույնը 150 տոննա >35սմ / >500գ չափի  սիգի որս՝ բացառությամբ դեկտեմբեր-հունվար ամիսների, առավելագույնը 350 տոննա >9սմ չափի խեցգետնի որս՝ բացառությամբ հունիս-օգոստոս ամիսների:

Հիշեցնենք, որ  ՀՀ գլխավոր դատախազությունը այս տարի՝ հուլիսին, հայտարարեց. « ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված»:

2016թ-ից սկսած կառավարությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման համար: Այս գործառույթը դրված է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի վրա: Իր հերթին հիմնադրամը հայտարարում է, որ իր բաց թողած մանրաձկները որսվում են:

Մասնագետները բազմիցս ահազանգում են, որ Սևանա լիճը կորցրել է իր կենսառեսուրսները, որոնք ուտիլիզացնում էին լճում առկա օրգանական նյութերը: Այդ պատճառով էլ լճում կուտակվող օրգանական նյութերը  ջերմաստիճանի բարձրացման հետ առաջացնում են լճի ճահճացման գործընթաց:

17:43 Օգոստոս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news