Սևանա լճի հավելյալ ջրառից առաջացած գումարը կրկին կփոխանցվի արտաբյուջետային հաշվին

Սևանա լճի հավելյալ ջրառից առաջացած գումարը կրկին կփոխանցվի արտաբյուջետային հաշվին

ԷկոԼուր

2018թ. ընթացքում Սևանա լճից շուրջ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքի լրացուցիչ գումարը կփոխանցվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին: Կառավարությունը հունվարի 17-ի նիստում ընդունեց 2018թ. հավելյալ ջրառի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ որոշում:

Հաշվարկված է, որ հավելյալ շուրջ 40 միլիոն խմ ջրառի արդյունքում կարտադրվի շուրջ 38 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:

Որոշման համաձայն՝ այդ գումարները կառավարության որոշումներով կուղղվեն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2018թ. ժամանակավոր ծրագրով նախատեսված առաջնային խնդիրների լուծմանը: Օրենքում ներդրումային ստույգ ծրագրեր նախանշված չեն:

Հիշեցնենք, որ 2017թ-ին Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացել է 1.6 միլիարդ դրամ, որը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համաձայն՝ արտաբյուջետային հաշվից փոխանցվել է պետական բյուջե: Ստացվում է, որ այս տարի կրկին անգամ արտաբյուջետային հաշիվ է բացվում, որին կփոխանցվի հավելյալ ջրառից առաջացած գումարը:

2018թ-ին Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ կառավարության քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ այդ 1.6 միլիարդը կուղղվիՍևանից ջրառի նվազեցման միջոցառումներին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ նշել էր, որ այդ 40 միլիոն խմլրացուցիչ ջրառից առաջացած հավելյալ միջոցները կծախսվեն Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Մինչդեռ հայտնի չէ, թե 2017 թ. հավելյալ ջրառից գոյացած լրացուցիչ գումարներն ինչպես են տնօրինվել և ինչ խնդիրների լուծմանն են ուղղվել:

16:21 Հունվար 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news