Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի. Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի,և Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս.թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր», - նշել է վարչապետը:

Հավելենք, որ որ ս.թ. օգոստոսի 30-ի դրությամբ, Սևանա լճից բաց է թողնվել 128.990 միլիոն խմ ջուր, իսկ լճի մակարդակը կազմում է 1900.64 մ, նույնքան, որքան նախորդ տարի նույն օրը: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 30-ի դրությամբ Սևանա լիճ է մուտք գործել 147.733 միլիոն խմ ջուր:

 

18:54 Օգոստոս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news