Մեղրի գետում 2 շաբաթ անընդմեջ նկատելի էին անհայտ ծագման արտանետումներ. պնդում են մեղրեցիները

Մեղրի գետում 2 շաբաթ անընդմեջ նկատելի էին անհայտ ծագման արտանետումներ. պնդում են մեղրեցիները

ԷկոԼուր

«Այս տարվա փետրվարին Մեղրի գետում շուրջ 15 օր նկատելի էր կանաչադեղնավուն զանգված, սակայն որևէ մեկին դա չանհանգստացրեց: Ես ահազանգեցի տարբեր մարդկանց...: Ձայն բարբառո անապատի, ինչպես միշտ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Մեղրի քաղաքի ավագանու նախկին անդամ Մարատ Օհանյանը: 

«Մեղրեցիները միշտ կարողացել են օգտվել Մեղրի գետի ձկնային պաշարներից, իսկ հիմա Մեղրի գետում մի ճիճու անգամ դուք չեք գտնի: Գետում ձկների պոպուլյացիան միշտ նորմալ իրականացվել է, իսկ այսօր հանքարդյունաբերության հետևանքով գետում հայտնված թունավոր նյութերի պատճառով վերացել է գետի կենսաբազմազանությունը, աղտոտվում է բնակիչների ոռոգման ջուրը, ծանր մետաղներով են լցվում մեր այգիները»,- ասաց նա` օրինակ բերելով Տաշտունի ոսկու հանքավայրը, որի կառուցմանը դեմ են դուրս եկել տեղի բնակիչները:

Նշենք, որ 2013 թ-ի նոյեմբեր ամսին Մարատ Օհանյանը հրաժարվել էր ավագանու անդամի իր լիազորություններից՝  Մեղրիում փոքր ՀԷԿ-ի կառուցապատման պատճառով: 

Մանրամասները` տեսանյութում:



Մարտ 06, 2014 at 11:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր