ԷկոԼուր
2014-2017թ. Շիրակի մարզում նախատեսվում է 200 հա անտառի հիմնում: Այս մասին նշված է ՀՀ Շիրակի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Մարզի անտառվերականգնման համար նախատեսված ֆինանսավորումը կազմում է 240մլն դրամ:
Անցած չորս տարիների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Գյումրու, Արթիկի, Լեռնակերտի, Սառնաղբյուրի, Աշոցքի և Ջաջուռի տեղամասերում հիմնվել է շուրջ 130հա նոր անտառազանգված: ՀՀ կառավարության 2013թ. որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Գյումրու անտառտնտեսության Լեռնակերտի տեղամասում ևս 20հա նոր անտառազանգված հիմնելու համար:
Շիրակի մարզը Հայաստանի սակավանտառ մարզերից է: Շուրջ 4660 հեկտար անտառային հողերից ներկայումս տնկարկներ կան ընդամենը 2033 հեկտարի վրա: «Պահպանված տնկարկների մի մասը դեգրադացվել, վեր են ածվել թփուտների և չեն կարող լիարժեք կատարել իրենց բնորոշ բնապահպանական և այլ կարևոր գործառույթները: Առաջ են եկել էրոզիոն պրոցեսներ, առկա է նաև հեղեղումների վտանգը»,-մասնավորապես նշված է Ծրագրում:
Փետրվար 20, 2014 at 14:50