Սկսվում է հասարակական քարոզարշավ Հայաստանի անտառների պահպանման համար. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Սկսվում է հասարակական քարոզարշավ Հայաստանի անտառների պահպանման համար. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարե՞լ է իր ստանձնած պարտավորությունները անտառի վերականգնման առումով: Արդյո՞ք անտառամերձ համայնքներում աշխատատեղերի ստեղծումը  կփրկի անտառը գերշահագործումից: Արդյո՞ք նվազել են ապօրինի անտառահատումները, եւ ինչպե՞ս են դա վերահսկում պետական մարմինները: Ի՞նչ է նշանակում անտառների պահպանման համար  սկսված հասարակական քարզարշավ: Այս եւ այլ հարցերի կպատասխանեն «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համահայկական բնապահպանական ճակատ»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49,«Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Սեպտեմբեր 29, 2015 at 13:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր