Ինչ վիճակում են գտնվում Հայաստանի գետերը, մամուլի ասուլիս ԷկոԼուրում

Ինչ վիճակում են գտնվում Հայաստանի գետերը, մամուլի ասուլիս ԷկոԼուրում

ԷկոԼուր

Մենք անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես են Հայաստանի գետերը հայտնվում աղետալի վիճակում: Հանքարդյունաբերության, փոքր  ՀԷԿ-երի արագ զարգացումը, ջրային ռեսուրսների գերօգտագործումը ծայրաստիճան բացասական ազդեցություն են գործում գետերի վրա: Դրան գումարվում է շինարարական եւ կենցաղային թափոններով աղտոտվածությունը, որոնք գետ են թափվում մարդկային անտարբերության արդյունքում:

Գնահատականը, թե ինչ վիճակում են Հայաստանի գետերը, կտան ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը եւ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը սեպտեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ)  տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Սեպտեմբեր 10, 2014 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր