ԷկոԼուր
Հայաստանի կառավարությունը պետք է խթանի եւ ակտիվացնի իր մասնակցությունը միջազգային բնապահպանական գործընթացներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման գործընթացները: Ինչո՞վ է Հայաստանի համար կարեւոր այս գործընթացների հիմնական ուղերձը` «Մենք առաջին սերունդն ենք, որ տեսնում ենք կլիմայի փոփոխությունը եւ վերջին սերունդն ենք, որը եթե մինչեւ 2030 թվականը զգալիորեն չկրճատենք ջերմոցային գազերի արտանետումները, կլիմայի փոփոխությունը կդառնա անդառնալի»: Կարո՞ղ է Հայաստանն այս գործընթացների շրջանակներում լուծումներ գտնել էներգետիկ անվտանգության, պարենային անվտանգության, ջրային անվտանգության եւ առողջության խնդիրների համար: Գլոբալ տաքացման ի՞նչ հետեւանքներ մենք արդեն ունենք Հայաստանում եւ ի՞նչ կանխատեսումներ ունեն օդերեւութաբանները:
Այս հարցերին կանդրադառնան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը եւ ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) մարտի 13-ին` ժամը 12:00-ին, տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Միջոցառումը կազմակերպել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:
Սույն միջոցառման ժամանակ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի, ներառյալ ՄԱԶԾ-ի, կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 12, 2015 at 15:19