Ո՞վ է պատասխանատու էներգետիկ ոլորտում վատ կառավարման, մարդու իրավունքների ոտնահարման համար. մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում

Ո՞վ է պատասխանատու էներգետիկ ոլորտում վատ կառավարման, մարդու իրավունքների ոտնահարման համար. մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում

ԷկոԼուր

Հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ ոստիկանները ուժ գործադրեցին էլեկտրէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների դեմ։ Որքանո՞վ է հիմնավորված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանների գործողությունները, որքանո՞վ են ոտնահարվել մարդու իրավունքները, ո՞վ է պատասխանատու էներգետիկ ոլորտում վատ կառավարման համար: Այս հարցերի շուրջ հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին,  «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ  կխոսեն իրավապաշտպան Տիգրան Եգորյանը, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ Հայկ Ավետիսյանը և Սերգեյ Ղահրամանյանը:

Հունիս 24, 2014 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր