«Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների Զարգացում հանուն Բնապահպանական Կայունության» ծրագրի մասնակցության հրավեր

«Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների Զարգացում հանուն Բնապահպանական Կայունության» ծրագրի մասնակցության հրավեր

ԷկոԼուր- ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ

ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն «Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության» ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության այն խմբերից և կազմակերպություններից, որոնց առաքելությունն ու գործունեությունն ուղղված են բնապահպանական խնդիրների լուծմանը: Ծրագրի անմիջական շահառուները Երևանի և Հայաստանի Հյուսիսային մարզերի Շիրակ, Լոռի, Տավուշ բնապահպանական կազմակերպություններն և խմբերն են: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Բնապահպանական կառավառման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:

Ծրագրում ներգրավումը ենթադրում է ընդգրկված կազմակերպության ամբողջական մասնակցություն ծրագրային գործողությունների ողջ ընթացքում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 10 փետրվարի, 2014թ է: 

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն և հայտի ձևը կարող եք բեռնել այստեղ՝ https://drive.google.com/file/d/0B0FVp3KhXgo6Zzd2eG51c19Mbm8/edit?usp=sharing

Փետրվար 10, 2014 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր