KfW-ն 50 միլիոն եվրոյի վարկ կտա Կապսի ջրամբարի վերականգնման համար

KfW-ն 50 միլիոն եվրոյի վարկ կտա Կապսի ջրամբարի վերականգնման համար

ԷկոԼուր

Դեկտեմբերիր 18-ին գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև «Համատեղված ջրային պաշարների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերին:

Տրամադրվող միջոցներն օգտագործվելու են գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:

Միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:

13:51 Դեկտեմբեր 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news