ELARD-ի եզրակացություն՝ Ամուլսարի բաց հանքերը և ԴԱԼ-ը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում

ELARD-ի եզրակացություն՝ Ամուլսարի բաց հանքերը և ԴԱԼ-ը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում

ԷկոԼուր

«Սեյսմիկ վտանգի ռիսկը բարձր է Ծրագրի տարածքի համար: …

Ամուլսարի բաց հանքերը և ԴԱԼ-ը (Դատարկ ապարների լցակույտի տարածք) գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում: Աղետալի երկրաշարժերը կարող են առաջացնել հանքի կոնտակտային ջրերի և բացասական ազդեցություն կրած ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի արտահոսք Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, մասնավորապես՝ շահագործման փուլում, երբ մեծ քանակությամբ կոնտակտային ջրեր են կուտակվում ավազաններում: Ջրերի նման արձակումը կաղտոտի մոտակա աղբյուրները և Արփա գետը:

Ազդեցությունների կարևորության աստիճանը Կեչուտի ջրամբարի, Որոտան և Դարբ գետերի վրա (և Սևանա լճի վրա) անորոշ է, քանի որ ԲՍԱԳ-ի մոդելները չեն գնահատում և քանակապես չեն չափում այդ ազդեցությունները: Որոշակի հանգամանքներում, սակայն, հատկապես, եթե ջրի արձակումը տեղի է ունենում հետփակման շրջանում, այդպիսի ազդեցությունները կարող են լինել սահմանափակ, Հանքից պոտենցիալ արձակվող կոնտակտային ջրերի փոքր ծավալի պատճառով՝ համեմատած ջրբաժաններում զգալիորեն ավելի մեծ ծավալի ջրերի հետ, այդ թվում Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարներում և Սևանա լճում:

Հիդրավլիկ և ֆիզիկական հատկությունների պատճառով Հանքի ջրերն ազդեցություն չեն ունենա Ջերմուկի աղբյուրների վրա», -այս մասին մասնավորապես նշված է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում ELARD ընկերության կատարած փորձաքննության եզրակացության մեջ :

 

18:41 Օգոստոս 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news