ԷկոԼուր
Հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում բռնկված հրհեդի հետևանքով այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ի դրությամբ հրդեհի վայրում տարբեր ուղղություններով իրականացվել են հետախուզման աշխատանքներ: Հետախուզման արդյունքում 80 հա տարածքում հայտնաբերվել են հրդեհի տարբեր օջախներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին:
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հոկտեմբեր 28, 2019 at 12:52