ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԱՄԵՆԱՓՈՇՈՏ ՔԱՂԱՔՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԱՄԵՆԱՓՈՇՈՏ ՔԱՂԱՔՆԵՐԸ

www.zhamanak.com

ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորոնգի կենտրոնի տվյալներով` Հայաստանում ամենափոշոտ քաղաքները երեքն են` Արարատը, Հրազդանը և Գյումրին:

2010 թվականի հոկտեմբեր ամսին հանրապետության Գյումրի, Հրազդան և Արարատ քաղաքների 3 մշտական դիտակայանից մթնոլորտում փոշու պարունակության որոշման համար վերցվել է օդի 182 փորձանմուշ:

Հանրապետության 9 քաղաքների պասիվ նմուշառման 143 դիտակետից վերցվել է օդի 1,231 փորձանմուշ: Երևան, Ալավերդի, Ծաղկաձոր քաղաքներում և Ամբերդում տեղադրված ավտոմատ կայաններում կատարվել է օդի համապատասխանաբար 33,362, 10,647, 2,298 և 907 դիտարկում:

Նշվածի արդյունքում բացահայտվել է, որ մթնոլորտում փոշու ամենաբարձր պարունակություն ունեն նշված երեք քաղաքները, իսկ ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդի առկայությունը գերազանցել է Ծաղկաձորում:

Արարատում փոշու միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 2,8 անգամ, իսկ միանվագ առավելագույն կոնցենտրացիան` 4,6 անգամ: Նախորդ ամսվա համեմատությամբ, այստեղ փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձրացել է 2,2 անգամ:

Գյումրիում փոշու միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,7 անգամ, սա սակայն նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 1,2 անգամ:

Ինչ վերաբերում է Հրազդանին` այստեղ փոշու միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,3 անգամ, իսկ միանվագ առավելագույն կոնցենտրացիան` 2,8 անգամ: Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ նախորդ ամսվա համեմատությամբ փոշու միջին ամսական կոնցենտրացիան այստեղ նվազել է 3,8 անգամ:

Փետրվար 02, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news