Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 20-ը իրականացվելու է խիստ հսկողություն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 20-ը իրականացվելու է խիստ հսկողություն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

ԷկոԼուր

2018 թ-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2019 թ-ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: 

«Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ: Իրականացվելու է խիստ հսկողություն Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։

Իրականացվող գործողությունների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների և փոխգործակցության քառակողմ ծրագիր:

Մինչև արգելքի ժամանակահատվածը «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։
Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվում նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

Բնապահպանության նախարարությունը Սևանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց և աջակցել իրականացվող միջոցառումներին։ Պահպանության միջոցառումների արդյունավետ ընթացքի դեպքում, դիտարկվում են «Սիգի» օրինական որսի թույլտվության հնարավորությունները։

Դեկտեմբեր 20, 2018 at 14:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր