Գեղամասար համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կօտարվեն «Մասրիկ-1» արևային կայանի ծրագրի համար

Գեղամասար համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կօտարվեն «Մասրիկ-1» արևային կայանի ծրագրի համար

ԷկոԼուր

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրի համար կօտարվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքից ընդհանուր 0.510957 հեկտար վարելահող ու արոտավայր: «Մասրիկ-1» ծրագիրն իրականացնող «ԷՖԱՐՎԻ Մասրիկ» ՓԲԸ-ն կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով ձեռք կբերի 0.115557 հեկտար հողատարածք Գեղամասարի Փոքր Մասրիկ բնակավայրից, 0.3954 հեկտար՝ Գեղամասարի Արփունք բնակավայրից: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց ս.թ. դեկտեմբերի 19-ին:

Ըստ փաստաթղթի՝ հողամասերը կօգտագործվեն բացառապես «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում կառուցվելիք արևային ֆոտովոլտային կայանը բաշխման ցանցին միացնող 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման և շահագործման նպատակով:

13:19 Դեկտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news