ԷկոԼուր
Ծաղկունյաց լճի ձկների անկման վարկածը պաշտոնապես հաստատվեց: Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ ձկների անկման մասին հայտնի դարձավ օրերս Facebook սոցիալական ցանցում տարածված տեսանյութից:
Մայիս 19, 2017 at 14:40