ԷկոԼուր
Ս․թ․ մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Այն երկարաձգվեց մինչև 2020 թ․ հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ը։
Դրա համար հիմք է ընդունվել այն, որ 2020 թ․ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թ․ մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թ, ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:
Մայիս 14, 2020 at 15:32