Հրդեհ «Արևիկ» ազգային պարկին հարակից տարածքում

Հրդեհ «Արևիկ» ազգային պարկին հարակից տարածքում

ԷկոԼուր

Օգոստոսի 14-ին` ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 24 փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 7 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 16-ին` ժամը 06:30-ին, վերսկսվել են անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ (14 փրկարար), մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ (10 հրշեջ-փրկարար) և «Արևիկ» ազգային պարկի 6 աշխատակից:

Հրշեջ-փրկարարները մարել են 5 ծառի կոճղ:

Ժամը 09:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Ծխացող օջախներ չկան:

Անվտանգությունից ելնելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է հերթապահություն:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:



17:26 Օգոստոս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news