Հրապարակվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը

Հրապարակվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը

ԷկոԼուր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն և այսօր երկլեզու տարբերակով հասանելի է հանրությանը:

Եզրակացությանը կարող եք ծանոթանալ ստորև.

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Մեմորանդում

 

 

18:03 Օգոստոս 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news