Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան է 7 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան է 7 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի նոյեմբերի 4-ից նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 7.304.908.0 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.300.700 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 28 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 6.978.480 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 1 ցցաչոր հաճարենի) հաշվարկվել է 258.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (9.9 խմ վառելափայտ, 0.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 365.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (11 հաճարենի, 5 հացենի, 1 ղաժի) հաշվարկվել է 2.508.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (33.58 խմ վառելափայտ, 30.3 խմ թափուկ վառելափայտ)՝ 1.916.280 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 բարդի, 2 հացենի, 2 վիրգինյան գիհի) հաշվարկվել է 1.915.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք։
Կոտայք՝ հողի բերրի շերտի հանման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է 1 ստուգում։
Արարատ՝ «Հասմիկ Կուրղինյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 262.828.8 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Երևան՝ «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 63.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

12:18 Նոյեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news