Ապօրինի հատվել է 65 ծառ

Ապօրինի հատվել է 65 ծառ

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին հրավիրվեց, խոստովանեց, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չէր:

Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով:

Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում:

Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



18:18 Սեպտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news