ՀՀ բնապահպանության նախարարություն
«Գոշ լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները կմեկնարկեն անձրևների դադարից անմիջապես հետո» վերնագրով 22.05.17թ մեր կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում, որում խոսվում էր ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով «Դիլիջան» ազգային պարկի տարածքի պատշաճ պահպանության ապահովման և Գոշ լճի ափամերձ տարածքների մաքրման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, տեղ է գտել տեխնիկական վրիպակ: Մամուլի հաղորդագրության վերջին` չորրորդ պարբերությունը հարկավոր է կարդալ հետևյալ կերպ. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու համար, ինչի հետևանքով Գոշ լճի տարածքում արձանագրվել էին առանց թույլտվության մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքեր, հետևանքները ժամանակին չվերացնելու փաստեր, տեղամասի պատասխանատուն և «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով փոխտնօրենը կարգապահական տույժի են ենթարկվել: Հայտնում ենք նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում սեփական դիմումների համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենի երկու տեղակալը և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը»:
Տեխնիկական վրիպակ թույլ տված նախարարության համապատասխան աշխատակցին զգուշացվել է, որ կրկնվելու դեպքում կենթարկվի կարգապահական պատասխանատվության:
Մայիս 23, 2017 at 18:28