«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագիծ

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագիծ

ԷկոԼուր

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն 2014թ. հունվարին բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծ: Հիշեցնենք, որ այս ընկերությունը արդեն երրորդ անգամ է նման նախագծի ներկայացնում բնապահպանական փորձաքննության: Առաջին անգամ ներկայացրեց Մեղրաձորում ցիանիդի միջոցով ոսկու կորզման արտադրամասի կառուցման նախագիծ 2012թ. վերջին: Դա առաջացրեց մեղրաձորցիների եւ բնապահպանական հասարակայնության լուրջ դիմադրությունն ու դժգոհությունը: 2013թ. մայիսին բնապահպանության նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին վերադարձրեց այդ արտադրամասի նախագծային փաստաթղթերը: Դրանից հետո «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն 2013թ. մայիսի վերջին բնապահպանական փորձաքննության ներկայացրեց ոսկու կորզման արտադրամասի փոփոխված աշխատանքային նախագիծը, որով առաջարկվում էր Մեղրաձորի ոսկու հանքաքարից ոսկու կորզումը ցիանիդի փոխարեն իրականացնել թիոմիզանյութով, որը նույնպես թունավոր նյութ է, առողջապահության նախարարի 15.08. 2005թ.  թիվ 756-Ն հրամանի համաձայն,  պատկանում է ուժեղ ազդեցություն ունեցող թունավոր նյութերի 2-դասին: Այդ նախագծի վերաբերյալ չանցկացվեցին հասարակական լսումներ, եւ բնապահպանության նախարարությունն էլ հասարակայնությանը չտեղեկացրեց իր որոշումների մասին:

Թե այժմ ինչպիսի նախագիծ է ներկայացվել փորձաքննության, դեռ հայտնի չէ: Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում նոր նախագիծը տեղադրված չէ:

10:53 Հունվար 24, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news